Առցանց վաճառելու
ժամանակն է

2019 թ-ին ամբողջ աշխարհում առցանց գնումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3․5 տրիլիոն ԱՄՆ դոլար։
2020 թ-ին կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կգերազանցի 4․2 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Դարձիր այս գլոբալ խելահեղության մի մասը մեզ հետ միասին և ապահովիր․

Վաճառքների աճ

Աշխարհում ավելի քան 1,8 մլրդ մարդ գնումներ կատարում է առցանց։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ համոզված ենք, որ այս տարի, առցանց գնումների կատարողների թիվը կտրուկ կաճի․

Նոր հաճախորդներ

Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ, ով անգամ չի ճանաչում Ձեզ, կարող է դառնալ Ձեր նոր հաճախորդը․

Հասանելիություն ողջ երկրում

Առաքման մեր ծառայությունը հնարավորություն կտա Ձեզ մեծացնել Ձեր վաճառքի աշխարհագրությունը՝ հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում․

ՍԿՍԵԼ ՀԻՄԱ

Ինչու՞ Sales List

  • Մենք երաշխավորում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը *
  • Մենք տրամադրում ենք արագ, պարզ և ապահով առցանց աշխատասենյակ
  • Մենք ապահովում ենք վճարումների ճկուն և ճշգրիտ գրաֆիկներ
  • Մենք պարբերաբար իրականացնում ենք յուրաքանչյուր գործընկերոջ համար նախատեսված ամբողջական մոնիթորինգ
  • Մենք կազմակերպում ենք Ձեր ապրանքների առաքումները Ձեզ ամենահարմար վայրից

Ինչու՞ հենց այսօր

  • Առցանց գնումներ կատարողների թիվը Հայաստանում ամեն օր աճում է
  • Յուրաքանչյուր ակնթարթը կարող է Ձեզ համար դառնալ մրցակցային լուրջ առավելություն
  • Միգուցե հենց այս պահին Ձեր ապագա հաճախորդն առցանց փնտրում է այն, ինչ Դուք վաճառում եք
  • Առցանց վաճառքները ապահովում են Ձեր ընկերության և բրենդի ճանաչելիության բարձրացմանը

Երեք պարզ քայլ
Ձեր առցանց խանութն ունենալու համար

ՄԻԱՆԱԼ ՀԻՄԱ

Sales List համակարգում Ձեր առցանց խանութն ունենալու համար կարող եք ընտրել մեր 3 հիմնական փաթեթներից մեկը։

Մանրամասն ծանոթացեք դրանցից յուրաքանչյուրին․ Եթե մնան հարցեր, մենք միշտ պատրաստ ենք պատասխանել Ձեր դրանց։


Փաթեթներ

Մենք վստահ ենք․

Երաշխավորված մինիմալ վաճառքներ

տարեկան պայմանագիր կնքելու դեպքում մենք երաշխավորում ենք, որ Ձեր վաճառքների ընդհանուր ծավալը ավելի բարձր կլինի Ձեր ապրանքների միջին գնի տասնապատիկից՝ ոչ պակաս քան ընտրված փաթեթի տարեկան արժեքի եռապատիկը։


Եթե տարվա կտրվածքով Դուք չեք կատարում համապատասխան ծավալի առևտուր, մենք հետ ենք վերադարձնում փաթեթի համար Ձեր կողմից վճարված ողջ գումարը։

Արտադրված է Հայաստանում․

Խրախուսելով հայկական արտադրանքը

Հայկական արտադրության բոլոր ապրանքները Sales List համակարգում կվաճառվեն ՀԱՏՈւԿ պայմաններով։

Հայկական արտադրության ապրանքների վաճառքից ստացված միջնորդավճարները կլինեն փաթեթներում նշված տոկոսագումարից 1% ավելի ցածր։

ՍԿՍԵԼ ՀԻՄԱ

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս միանալ

Բոլոր իրավաբանական անձիք Sales List համակարգի առցանց խանութին միանալու համար կարող են գրանցվել այստեղ․
Լրացնում եք բոլոր դաշտերը․
Սեղմում ենք Sign Up կոճակը․
Մեր աշխատակիցը 24 ժամվա ընթացքում կապվում է Ձեզ հետ և կկնքենք պայմանագիրը․

Գրանցվելուց և պայմանագիրը կնքելուց հետո Ձեր նշած էլ․փոստի հասցեով (login) և նշած գաղտնաբառով (password) դուք կարող եք մուտք գործել Ձեր աշխատասենյակ, որտեղ կարող եք ավելացնել ապրանքները (Standart shop և Shop XXL փաթեթների համար), ինչպես նաև փոփոխել Ձեր անձնական ինֆորմացիան։

Ֆիզիկական անձանց դեպքում խնդրում ենք զանգահարել (+374 55) 91 95 99 հեռախոսահամարին։

Ինչպե՞ս տեղի ունենում վաճառքի պրոցեսը

Հաճախորդը Sales List առցանց խանութից գնում է ապրանքը
Վաճառքը հաստատվելուց հետո Ձեզ ավտոմատ նամակով տեղեկացվում է այդ մասին (ձեր նշած էլփոստի հասցեին)․
Առաքիչը զանգահարում է Ձեզ և պայմանավորվում ապրանքը վերցնելու համար․
Պայմանագրով նշված ժամկետում գումարը փոխանցվում է Ձեզ․

Ի՞նչ պարբերականությամբ կարելի է ապրանք ավելացնել

Դուք ազատ եք ցանկացած պահի ավելացնել, ջնջել կամ փոփոխել Ձեր ապրանքները՝ համապատասխան Ձեր ընտրած փաթեթի և պայմանագրի։

Միանալուց քանի՞ օր անց կարելի է վաճառք իրականացնել

Առցանց գրանցվելուց առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Դուք կստանաք Ձեր առցանց աշխատասենյակը, և հենց այդ պահից էլ կարող եք արդեն տեղադրել Ձեր ապրանքները Sales List համակարգում։

Ի՞նչ կլինի, եթե ապրանքը տեղադրելիս լրացնենք սխալ ինֆորմացիա

Համաձայն պայմանագրի, Դուք իրավունք չունեք տեղադրել կեղծ, իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա․
ցանկացած կեղծ ինֆորմացիա վտանգում է Sales List համակարգի հետ Ձեր գործընկերությունը՝ իրավունք է տալիս միակողմանի խզել պայմանագիրը
առանձին դեպքերում տեղադրված կեղծ ինֆորմացիան կարող է համարվել Sales List համակարգի օգտատերերի իրավունքների խախտում և պատժվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան․