Վճարում

Sales List զեղչային համակարգում վճարում կարող են կատարել Sales List զեղչային համակարգի Օգտատերերը և Գործընկերները։

Վճարում կարելի է կատարել երկու տարբերակով՝ առցանց կամ առձեռն։

Առցանց վճարումները կատարվում են Ամերիաբանկ ՓԲԸ-ի առցանց վճարային տերմինալի միջոցով: Առցանց վճարումները կատարվում են ARCA, Visa, Master Card տեսակի քարտերով։

Առձեռն վճարումները կատարվում են առաքման պահին՝ միայն ՀՀ դրամով։

(հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացման գործունեության մասով /Հիմք17.06.16 ՀՕ-116-Ն /)

Առաքում

Sales List զեղչային համակարգի Առցանց խանութից գնումներ կատարելիս Sales List զեղչային համակարգի օգտատերերը կարող են օգտվել Առաքման ծառայությունից։

Առաքման ծառայությունը կարող է իրականացվել որպես Sales List զեղչային համակարգի ծառայություն և/կամ Երրորդ ընկերության / ընկերությունների ծառայություն։ Երրորդ ընկերության / ընկերությունների հետ բոլոր տեսակի պայմանավորվածությունները իրականացնում է Sales List զեղչային համակարգը։

Ապրանքների գները, որոնք նշված են Sales List զեղչային համակարգի Առցանց խանութում, իրենց մեջ չեն ներառում առաքման ծախսերը։ Առաքման ծախսերը հոգում է գնորդը՝ ըստ Sales List համակարգում գործող առաքման փաթեթների, կամ Երրորդ ընկերության / ընկերությունների գնային առաջարկի։ Յուրաքանչյուր գնորդ կարող է ընտրել առաքման տարբերակը՝ առաքման միջոցը և արժեքը /եթե այդպիսիք հասանելի են/:

Այս պահին Sales List զեղչային համակարգը իրականացնում է առաքում Երևանի տարածքում, ինչպես նաև ՀՀ մարզերով։ Երևանի տարածքում առաքումը իրականացվում է 24 ժամվա ընթացքում․ արժեքը՝ 1000 ՀՀ դրամ (մեկ առաքման համար): ՀՀ մարզերում առաքումները իրականացվում են ՀայՓոստի ծառայության միջոցով՝ 3-7 օրվա ընթացքում․ արժեք՝ սկսած 1000 ՀՀ դրամից։

Փոփոխում և Հետ վերադարձ

Sales List զեղչային համակարգի Առցանց խանութից գնված ապրանքը պետք է ստուգել տեղում` առաքչի կամ վաճառողի ներկայությամբ:

Եթե Օգտատերը ընդունում է ապրանքը, Sales List զեղչային համակարգը և/կամ Sales List զեղչային համակարգի գործընկերը և/կամ Երրորդ ընկերությունը, որը իրականացնում է առաքումը, այլևս պատասխանատու չէ/չեն ապրանքի համար:

Ապրանքի հետագա փոփոխությունը կարելի է կազմակերպել Sales List զեղչային համակարգի Գործընկերոջ խանութում, որը վաճառել է տվյալ ապրանքը, եթե վերջինս ունի ապրանքի փոփոխման կամ վերադարձի քաղաքականություն։ Ապրանքի հետագա փոփոխությունը իրականացվում է արդեն առանց Sales List զեղչային համակարգի միջամտության։

Պատվիրված Զեղչի կտրոնները կարելի է չեղարկել ոչ ուշ, քան զեղչի կտրոնի ավարտից 72 ժամ առաջ:

Գնված ապրանքները կարող եք հետ վերադարձնել, եթե տվյալ ապրանքը ունի թերություն, խափանված է, կամ չի համապատասխանում իր նկարագրությանը: Հետ վերադարձը տեղի է ունենում գնումից հետո 72 ժամվա ընթացքում: Գումարը հետ է վերադարձվում 14 օրվա ընթացքում:

Մնացած այլ դեպքերում գումարի վերադարձ տեղի չի ունենում: