Գաղտնիության քաղաքականություն

1. Սահմանումներ
1.1. Սույն փաստաթղթում օգտագրծված հետևյալ բառերն ու արտահայտություները ունեն հետևյալ իմաստները.
1.1.1. ԳՔ՝ գաղտնիության քաղաքականություն՝ սույն փաստաթուղթը, որը հանդիսանում է պայմանագիր Ձեր և Sales List-ի միջև.
1.1.2. ԸԴՊ՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ․
1.1.3. Դուք՝ Sales List-ի օգտատերը, որն, ի թիվս այլ օգտատերերի, ծանուցված է և համաձայնություն է տվել սույն ԳՔ-ի պայմաններին.
1.1.4. Օգտատեր՝ ֆիզիկական անձ, որն իր գործողություններով կամ համաձայնությամբ Sales List-ում գրանցվել է որպես Sales List-ի օգտատեր.
1.1.5. Գոռ Գեղամյան ԱՁ՝ ԸԴՊ-ում նշված անձը.
1.1.6. Sales List-ի օգտագործում՝ Sales List-ում հաշվի բացում (գրանցում), Sales List-ի, նրա ցանկացած տեխնիկածրագրային տարրի օգտագործում.
1.1.7. Գործընկեր՝ ԸԴՊ-ում սահմանված անձ.
1.1.8. Երրորդ անձ՝ ցանկացած անձ, որը չի հանդիսանում Գոռ Գեղամյան ԱՁ-ն կամ Դուք.
1.1.9. Ապրանք՝ ապրանք, զեղչ, զեղչի կտրոն, հատուկ առաջարկ, աշխատանք, ծառայություն կամ քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտ.
1.1.10. Անձնական տվյալներ՝ Օգտատիրոջ վերաբերյալ ցանկացած անձնական տվյալներ.
1.1.11. ID` Sales List համակարգում Ձեզ իդենտիֆիկացնող հատուկ թիվ, որը չի կրկնվում.
1.1.12. ՀՀ՝ Հայաստանի Հանրապետությունը.

2. ԳՔ առարկան
2.1. Օգտագործելով SalesList-ը, Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք ԳՔ-ին և նրա պայմաններին, ինչպես նաև տալիս եք Ձեր համաձայնությունը Գոռ Գեղամյան ԱՁ-ի կողմից այդ պայմաններով Ձեր անձնական տվյալների մշակման համար։

3. Անձնական տվյալներ մշակելու նպատակը.
3.1. Ձեր Անձնական տվյալները մշակվում են SalesList -ի հնարավորությունները և գործառույթները Ձեզ օգտագործելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև Ձեզ Գործընկերների ապրանքների և առաջարկների մասին տեղեկացնելու (որը ներառում է գովազդ և այլ մարքեթինգային նյութեր և տեղեկություններ), և դրանք Ձեր կամ այլ օգտատերերի համար գնելու կամ առաքելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

4. Անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքերը.
4.1. Ձեր անձնական տվյալները մշակլու իրավական հիմքերն են՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ԳՔ-ն։

5. Մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.
5.1. Ձեր կողմից SalesList -ում գրանցվելիս մշակվելու են Ձեր
• Էլեկտրոնային փոստի հասցեն (SalesList-ում գրանցման, հաշվի նույնականացման, ինչպես նաև Ձեր հետ կապ հաստատելու նպատակով)
• Անուն (մշակումը պահանջվում է օրենքով)
• Ազգանուն (մշակումը պահանջվում է օրենքով)
• Հայրանուն (մշակումը պահանջվում է օրենքով)
• Հեռախոսահամարը (SalesList-ում հաշվի նույնականացման, ինչպես նաև Ձեր հետ կապ հաստատելու նպատակով)
• Բնակության հասցեն (SalesList-ից գնված ապրանքների առաքման համար)
5.2. SalesList-ի օգտագործման ժամանակ Դուք կարող եք սեփական հայեցողությամբ վերբեռնել (տրամադրել) լուսանկար (նկարը մշակվում է WishApp-ում օգտատիրոջ հաշվի լուսանկարի (profile picture) հնարավորությունն օգտագործելու նպատակով)։
5.3. SalesList -ի Ձեր անձնական էջում պահպանված առաջարկների ցանկ ունենալու դեպքում
• Տվյալ ցանկի պարունակությունը՝ այդտեղ գտնվող ապրանքները
5.4. Sales List -ի Ձեր անձնական էջում պահպանված գործընկերների դեպքում
• Տվյալ գործընկերների ցանկը
5.5. Sales List- ում գտնվող ապրանք ձեռք բերելիս

6. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը.
6.1. Անձնական տվյալները հավաքվելու են, պահպանվելու են թվային ձևով, Ձեզ տրամադրվելու է հնարավրություն փոխազդելու Ձեր անձնական տվյալների հետ Sales List-ի միջոցով, ինչպես նաև այլ օգտատերերի տրամադրել Ձեր անձնական տվյալների հետ փոխազդելու սահմանափակ հնարավորություն։
6.2. Ձեր կողմից տվյալների փոփոխության դեպքում, տվյալները համապատասխանաբար ավտոմատ կերպով կփոփոխվեն, նախկին տվյալները որպես կանոն չեն պահպանվում. բացառություն են կազմում տվյալների վերականգնելիության հնարավորության նպատակով բեքափները (backup), որոնք յուրաքանչյուր հաջորդ անգամ արվելուց, նախորդ օրինակը ոչնչացվում է։
6.3. Դուք կարող եք ջնջել Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև իրականացնել Sales List -ում Ձեր հաշվի ոչնչացում, որի դեպքում Ձեր վերաբերյալ բոլոր թվային եղանակով հավաքված անձնական տվյալները նույնպես կջնջվեն. սակայն կարող են պահպանվել Ձեր՝ այլ օգտատերերի հետ փոխկապակցվածության մասին տվյալները (էլ. հասցե կամ հեռախոսի համար), եթե այդ տեղեկատվությունը մշակվում է այլ օգտատիրոջից հավաքված լինելու հիմքով։
6.4. Ապրանքներ գնելիս կամ առաքելիս, որոշ անձնական տվյալներ (որոնք անհրաժեշտ են, օրինակ, առաքված ապրանքի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար) կարող են պահպանվել թղթային տարբերակով. վերջիններս պահպանվում են Գոռ Գեղամյան ԱՁ գրասենյակում կամ Գոռ Գեղամյան ԱՁ-ին հաշվապահական ծառայություններ մատուցող երրորդ անձի գրասենյակում։

7. Այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները
7.1. Ձեր անձնական տվյալները կպահպանվեն թվային տեսքով MySQL տվյալների բազայում, իսկ լուսանկարները թվային տարբերակով նիշքերի համակարգում (file system) երրորդ անձի սերվերների վրա։ Այս պահին Գոռ Գեղամյան ԱՁ-ն օգտագործում է ԱվռոՄիկ ՍՊԸ ընկերության ծառայությունները. տվյալները պահպանվում են Հայաստանում գտնվող սերվերների վրա։
7.2. Ձեր անձնական տվյալները կմշակվեն նաև GOOGLE LLC ընկերության կողմից Google analytics համակարգի միջոցով Սիգնուսին ծառայությունների մատուցման նպատակով։
7.3. Ձեր անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները կարող են տրամադրվել Գործընկերներին ապրանքների իրացման ժամանակ և բացառապես այդ նպատակով։
7.4. Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել Գոռ Գեղամյան ԱՁ-ին հաշվապահական ծառայություններ մատուցող երրորդ անձին, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում փոխանցվել այլ երրորդ անձանց։
7.5. Ձեր անձնական տվյալները (անուն / ազգանուն / հայրանուն / ID) կարող են տրամադրվել Երրորդ օգտատերերին՝ Sales List -ի համապատասխան ծրագրային հնարավորությունների շահագործման շրջանակներում։

8. Ձեր կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ
8.1. Դուք իրավունք ունեք Գոռ Գեղամյան ԱՁ-ից պահանջելու ուղղել, ոչնչացնել, դադարեցնել մշակել Ձեր անձնական տվյալները կամ կատարել տվյալերի մշակման հետ կապված այլ գործողություններ։
8.2. Ձեր անձնական տվյալների հետ կապված բոլոր գործողությունները կատարվելու են Sales List -ի տեխնիկածրագրային հնարավորությունների շրջանակներում Ձեզ տվյալ գործողությունը կատարելու տեխնիկկան հնարավորություն ընձեռելու միջոցով, ինչը հանդիսանում է անձնական տվյալների հետ կատարվող Ձեր նախընտրած գործողության լրիվ և պատշաճ իրականացում։ Ավելին, անձնական տվյալների հետ որևէ գործողություն կատարելու Ձեր դիմելու դեպքում Գոռ Գեղամյան ԱՁ-ի տիրապետության ներքո գտնվող և թվային տարբերակով պահվող Ձեր անձնական տվյալների լրիվ ոչնչացումը նույնպես կհամարվի պահանջված գործողության լրիվ և պատշաճ կատարում։
8.3. Գոռ Գեղամյան ԱՁ-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարել մշակել Ձեր անձնական տվյալները։

9. Հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները
9.1. Անձնական տվյալները մշակելու Ձեր համաձայնությունը հայցվում և ստացվում է Sales List -ի օգտագործման ողջ ընթացքում։
9.2. Համաձայնությունը հետ կարող է կանչվել Sales List -ում անձնական տվյալները ջնջելու կամ Sales List -ում հաշիվը ջնջելու միջոցով, որոնց դեպքում համապատասխանաբար տվյալների մշակումը կդադարեցվի, ինչպես նաև կարող է սահմանափկվել Sales List -ի կամ նրա որոշ գործառույթների օգտագործման հնարավորությունը Ձեր կողմից։

10. Եզրափակիչ դրույթներ
10.1. Ձեզ համար ԳՔ-ն ուժի մեջ է մտնում Sales List-ում օգտատիրոջ հաշիվ բացելու նպատակով գրանցվելու համար դիմելիս։
10.2. ԳՔ-ի հետ կապված կամ նրանից ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրության հիման վրա ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ բացառելով միջազգային մասնավոր իրավունքի նորմերի կիրառությունը։
10.3. ԳՔ-ն կազմված է հայրեն և անգլերեն լեզուներով. իսկականն է հայրեն տեքստը։