Առաջին առցանց վաճառված ապրանքները

Ավելի քան 3,5 տրիլիոն ԱՄՆ դոլար․ հենց այսքան է կազմում 2019 թվականին առցանց գնումների ծավալն ամբողջ աշխարհում։ Ըստ կանխատեսումների 2020 թ-ին այդ թիվը կանցներ 4,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Սակայն, կարծես թե ոչ ոք չի էլ կասկածում, որ առցանց գնումների ընդհանուր ծավալն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները։

Բայց եկեք թվերը դնենք մի կողմ, և տեսնենք, թե որտեղից է սկսել առցանց գնումների դարաշրջանն ու որոնք են եղել առաջին առցանց վաճառված ապրանքները։

  • Amazon-ում վաճառված առաջին ապրանքը, իհարկե, եղել է գիրք։ 1995 թ-ի ապրիլի 3-ին Ջոն Ուենրայթը 27,95 ԱՄՆ դոլարով ձեռք է բերում “Fluid Concepts And Creative Analogies: Computer Models Of The Fundamental Mechanisms Of Thought” գիրքը՝ դառնալով աշխարհի առաջատար առցանց խանութի առաջին գնորդը։
    (Ի դեպ, գիրքը մինչ օրս վաճառվում է Amazon-ում)
    Նշենք որ կարող եք գնել գրքեր հենց այստեղ՝ https://www.saleslist.am/tag/?t=33

  • eBay-ում (այն ժամանակ` AuctionWeb) վաճառված առաջին ապրանքը կայքի հիմնադիր Պիեռ Օմիդյարի կողմից տեղադրված կոտրված լազերային ցուցիչն էր, որը նա պատրաստվում էր դեն նետել։
    Այն վաճառվել է 1995 թ-ի սեպտեմբերի 4-ին 14,83 ԱՄՆ դոլար արժեքով։

  • Պատմության մեջ առաջին առցանց վաճառքը տեղի է ունեցել 1994 թ-ի օգոստոսի 18-ին NetMarket կայքի միջոցով։ Վաճառվել է Sting-ի Ten Summoner’s Tales ալբոմը՝ 12,48 ԱՄՆ դոլար արժողությամբ։


Հետաքրքիր էր առաջին առցանց գնումների պատմությունը։ Իսկ դու հիշում ես, երբ և ինչ է եղել քո առաջին առցանց գնումը։
Մեկնաբանությունում պատմիր քո առաջին առցանց գնման պատմությունը, իսկ եթե դեռ առցանց գնումներ չես կատարել, գրիր մեզ, ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ՈւՆԵՆՔ։

Առաջարկում ենք

Մեկնաբանել Facebook-ում

Վզնոց SLAI 003 2990 դր․

Վզնոց SLAI 005 2290 դր․

Վզնոց SLV 002 1990 դր․

SIDOLUX M կաշվի խնամքի միջոց 1750 դր․

Ես աղջիկն եմ / բրոշ 1490 դր․

DYWANLUX հեղուկ գորգերի մաքրման համար, ծաղկային 2370 դր․

Թղթի կախիչ շարժական 2290 դր․

Լվացքի պարան ֆիքսող հարմարանքով 20մ 1970 դր․