Ցանկանում եք Ձեր տանը ունենալ կամ նվիրել Ձեզ համար չափազանց կարևոր և սիրելի նկարով 2021 թվականի օրացույցը, ապա մեր այց առաջարկը հենց Ձեզ համար է։
Սիրով Ձեզ ենք առաջարկում պատվիրել Ձեր նախընտրած նկարով 2021 թվականի օրացույցը մեզ մոտից։
Ինչպե՞ս։
Մինչև 2020 թ-ի հոկտեմբերի 31-ը պատվիրելու դեպքում յուրաքանչյուր օրացույցի համար կգործի 500 դրամ զեղչ։ 2020 թ-ի նոյեմբերի 1-ից գները կդառնան համապատասխանաբար ուղղահայացի համար 2990 դրամ, հորիզոնականի համար 3490 դրամ։
* Ընտրեք՝ որ չափն եք ցանկանում՝ ուղղահայաց, թե հորիզոնական (չափսը պետք է համապատասխանի Ձեր նախընտրած նկարին)
* Հաստատում եք պատվերն ու վճարում պատվերի համար առցանց՝ բանկային քարտի միջոցով (մեզ մոտ կարող եք վճարել ARCA, VISA և MasterCard տեսակի քարտերով)
* Վճարումը կատարելուց հետո ուղարկում եք Ձեր նախընտրած նկարը, որով ցանկանում եք լինի օրացույցը 2021@saleslist.am էլփոստին (կարևոր է, որ նկարը ուղարկել այն էլփոստի հասցեից, որը նշել եք վճարում կատարելիս)
* Օրացույցը կստանաք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը՝ Ձեր նշված հասցեով։
! Ձեր ուղարկած նկարը մեր կողմից չի մշակվելու, ուստի խնդրում ենք ուղարկել որակյալ նկար, որպեսզի հետագայում օրացույցի վրա լինի որակյալ տպված նկար
! Նկարի ամենամեծ չափսը օրացույցում լինելու է A4-ի չափով (210*297 մմ)
! Բուն օրացույցի հատվածը, որտեղ նշված են ամսվա օրերը, բաղկացած է լինելու 12 մասից՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար մեկ ամսվա համար։ Յուրաքանչյուր մասի չափսերը լինելու են A4-ի 1/3-րդ չափով (210*99 մմ)
! Օրացույցի հորիզոնական տարբերակում ներքևի ձախ անկյունում կլինի Ձեր ցանկությամբ սիմվոլ (օրինակ ընտանիքը խորհրդանշող սիմվոլ, որն էլ նշված է նկարներում), որը նախապես կճշտենք Ձեզ հետ՝ կապ հաստատելով Ձեր նշած հեռախոսի համարով
! Օրացույցները պատրաստ են լինելու 2020 թ-ի դեկտեմբեր ամսին
Կարող է հետաքրքրել՝
Ցանկանում ենք տեղեկացնել, որ կայքը օգտագործում է ՔՈւՔԻ ֆայլեր։ Մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ "Գաղտնիության քաղաքականություն" էջում։