7700 AMD

Կովկասի Արքան / Մանթաշյանց


7700 AMD

Կատեգորիա : Գրքեր

Թեգեր : Գրքեր, Բիզնես գրականություն, Նվեր, Արքա, Կովկաս, Ալեքսանդր Մանթաշյանց, Մագնատ, Էդիթ Պրինտ, ,

Նկարագրություն

Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները:
Գիրքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենահարուստ ու երջանիկ մարդկանցից մեկի՝ նավթային արքա, ֆինանսական մագնատ, մեծ ընտանիքի հայր, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի և գործունեության մասին է՝ ներկայացված իր ժամանակի և մարդկանց համատեքստում: Նա, անգնահատելի դեր ունենալով Ռուսական կայսրությունում նավթարդյունաբերության զարգացման գործում, աչքի է ընկել նաև հայանպաստ գործունեությամբ: Թեման ներկայացված է փաստավավերագրական և գեղարվեստական ժանրերի միաձուլմամբ, որն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը:
20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։ Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։ Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար… Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը։
Հեղինակ՝ Արմեն Գասպարյան
Տարեթիվ՝ 2020թ․
Էջերի քանակ՝ 368
Կազմ՝ կոշտ

Առաջարկում ենք

2500

Սիրելու արվեստը

5000

Կոմս Մոնտե-Քրիստո / գիրք 2

2200

Իմ գրադարանը. Խաչատուր Աբովյան

2500

Դավիթ Սամվելյան. Ռոդենի ձմեռը (փափուկ կազմ)

9900

Նարեկացու հետ. Հանրագիտակ

3900

Թումանյանը աշխարհի երեխաներին / Tumanyan to the Children of the World

5000

Կոմս Մոնտե-Քրիստո / գիրք 1

4990

Ինքնուրույն սովորում եմ անգլերեն

Մեկնաբանել Facebook-ում

Վզնոց SLV001 1990 դր․

Վզնոց SLAI 002 3590 դր․

Վզնոց SLV 002 1990 դր․

Արջուկ / բրոշ 1490 դր․

Ապակե հարթակ 5 մմ ուղղանկյուն 50*11 1330 դր․

Բաժակ SLT-006 1690 դր․

Մերսող խոզանակ մեջքի լվացման համար երկկողմանի 2650 դր․

Հայելի շրջանակով, 2 սմ 7700 դր․